Monday, November 22, 2010

Իրանն ավելացնում է ատոմային վառելիքի արտադրությունը

News.am. 22-11-2010- Իրանը մտադիր է ավելացնել ատոմային վառելիքի արտադրության պոտենցիալը՝ իր կարիքները հոգալու նպատակով: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Քոսարին:
Ինչ վերաբերում է Վիեննայի խմբի առաջարկների հեռանկարին, Քոսարին ասել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել փոխանակումից, մինչդեռ Աեւմուտքը մշտապես հետաձգում է գործարքի իրականացումը:
Նա նշել է, որ Թեհրանն արդեն հայտարարել է «վեցնյակի» հետ բանակցելու իր դիրքորոշման մասին: «Իրանը չի կարող ընդունել միայն Արեւմուտքի կողմից մշակված բանակցությունների պայմանները»,- ասել է նա:

No comments: