News.am. 22-11-2010- Վրաստանի իշխանությունները դիմել են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին՝ խնդրելով միջնորդել Մալայզիայում թմրանյութերի իրացման մեջ մեղադրվող երկու վրացի կանանց վերադարձի հարցում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Նրա խոսքով, իր քաղաքացիներին սատարելու համար Վրաստանը Մալայզիա պատվիրակություն է ուղարկել։ Կալանդաձեն հավաստիացրել է, որ Վրաստանը մինչեւ վերջ կապահովի կանանց իրավունքների պաշտպանությունը։
Նշենք, որ Բաբուցա Գորդաձեն եւ Դարեջան Կոխտաշվիլին ձերբակալվել էին հոկտեմբերի վերջին։ Նրանցից առաջինին ձերբակալել էին հենց օդանավակայանում՝ երկիր ժամանելուց անմիջապես հետո։
Աղջիկը մաքսայինի աշխատակիցներին ներկայացել է իբրեւ նկարչուհի, սակայն նրանց կասկածելի է թվացել այն, որ աղջկա բերած նկարների շրջանակները շատ ծանր են եղել։ Հարցաքննությունից հետո ուժայինները դուրս են եկել մյուս վրացուհու հետքի վրա եւ նրան ձերբակալել հյուրանոցում։ Արտասահմանցի կանանց մոտ նրանք 10 կգ թմրանյութ են հայտնաբերել։
Երկու ձերբակալվածներն իրենց մեղավոր չեն ճանաչել։ Նրանք հավատացրել են, որ Մալայզիայում հայտնվել են զբոսաշրջային նպատակով։ Կանայք ասել են, որ չեն իմացել, որ իրենց ուղեբեռում թմրանյութ կա։
Գորդաձեն արդեն իսկ կանգնել է դատարանի առջեւ, Կոխտաշվիլիի դատը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։ Եթե կանանց մեղքն ապացուցվի, նրանց հրապարակային մահապատիժ է սպառնում։
Կանանց պաշտպանությանն են միացել Վրաստանի ԱԳՆ-ն եւ օմբուդսմենը։

No comments:
Post a Comment