News.am. 29-11-2010- Այսօր՝ նոյեմբերի 29-ին Ադրբեջանի խորհրդարանում կայացել է նոր գումարման խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունը: Արդյունքում խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվել է Պքթայ Ասադովը: Զիյաֆետ Ասքերովը պահպանել է առաջին տեղակալի, Բահար Մուրադովան եւ Վալեհ Ալեսքերովը՝ տեղակալների պաշտոնները:Ըստ ադրբեջանական Trend-ի, կայացել են նաեւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Իրավական քաղաքականության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Ալի Հուսեյնովը, անվտանգության եւ պաշտպանության՝ Զիյաֆետ Ասքերովը, տնտեսական քաղաքականության՝ Զիյադ Սամեձադեն, բնական պաշարների, էներգետիկայի եւ բնապահպանության՝ Վալեհ Ալեսքերովը, ագրարային քաղաքականության՝ Էլդար Իբրահիմովը, սոցիալական քաղքականությա՝ Հադի Ռաջաբլի, տարածաշրջանյին հարցերի՝ Արիֆ Ռաղիմզադեն, արտաքին հարաբերությունների՝ Սամեդ Սեիդովը:
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը նաեւ վճիռ է կայացրել հաստատել նոյեմբերի 7-ին կայացած ընտրույթւոնների արդյունքները:
Նշենք, որ ընտրություններին մասնակցել է 2 մլն 480 հազար 205 ընտրող՝ ընդհանուր թվի 50,14 տոկոսը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment