Monday, November 15, 2010

ԵԱՀԿ նախագահը կներկայացնի Աստանայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները

Panorama.am. 15-11-2010- Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևն (Kanat Saudabayev) այսօր, նոյեմբերի 15-ին, Վիեննայում գտնվող ԵԱՀԿ մշտական գրասենյակում գրասենյակում ելույթ կունենա, որի ժամանակ կներկայացնի դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկացրել էր ԵԱՀԿ լրատվական ծառայությունը, ԵԱՀԿ գործող նախագահը կխոսի նաև գագաթնաժողովից սպասելիքների մասին:
Գագաթնաժողովը Աստանայում անցկացնելու մասին որոշումը ԵԱՀԿ-ի Նախարարների խորհուրդը ընդունել է այս տարվա օգոստոսի 3-ին։
Նշենք, որ ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1999-ին Ստամբուլում:

No comments: