Monday, November 15, 2010

Հայաստանի կառավարող կուսակցության քարտուղար. Ալիեւը ոռնում է իր ահից

News.am. 15-11-2010- Օրերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զորավարժությունները ամենալայնածավալն էին, որոնց մասնակցել է 350 միավոր ռազմական տեխնիկա: Իսկ դա վկայում է ԼՂՀ զինված ուժերի բարձր մարտունակության մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Կարծում եմ՝ անցած զորավարժությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի բանակն ի վիճակի է արժանի հակահարված տալու հակառակորդին: Իսկ իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միայն սադրում է իր ժողովրդին: Ինչպես ասում են՝ արջն իր ահից է ոռնում»,- նկատել է Շարմազանովը:
Նշենք, որ Ղարաբաղում կայացած զորավարժություններին հետեւել են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զորավարժությունները մեկնարկել էին նոյեմբերի 1-ին եւ տեւել 2 շաբաթ:

No comments: