Wednesday, November 17, 2010

Պոլսահայ երիտասարդն իր տերողորմյաները վաճառում է նաև Ռոման Աբրամովիչին

HayNews.am. 17-11-2010- Տերողորմյաներ պատրաստելու մեջ մասնագիտացած պոլսահայ Սևան Քաչի ստեղծած նմուշները վաճառվում են միջինը 100 հազար դոլարով:
Վերջինիս հիմնական գնորդներն են գործարարները, որոնք պատրաստ են անգամ 120 հազար դոլար վճարել ուստա Սևանի տերողորմյաներից ունենալու համար: Քաչիի խոսքերով՝ իր պատրաստած տերողորմյաների գնորդների մեծ մասը Թուրքիայից է, սակայն նա ունի նաև արտասահմանյան գնորդներ, մասնավորապես, նրանց ցանկում են նաև ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Սևանն իր տեղորոմյաները պատրաստելու համար օգտագործում է թանկարժեք մետաղներ և քարեր, սակայն դրանց բարձր արժեքը որոշում է իր վարպետությունը: Վերջինս նաև նշում է, որ մեկ տերողորմյա պատրաստելը տևում է 3 օրից մինչև 3 ամիս:
30-ամյա հայ երիտասարդն սկսել է տերողորմյաներ պատրաստել դեռ 10 տարեկանից: Վաղ հասակում այդ գործով զբաղվելն ստիպել է ընտանիքի կարիքավոր լինելը: Այժմ, սակայն, Սևանի 80-120 հազար դոլար արժողությամբ տերողորմյաները ձեռք բերելու համար հերթեր են գոյանում:

No comments: