Tuesday, November 30, 2010

ԼՂ հակամարտության համար լուծում գտնելը շատ բարդ է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

HayNews.am. 30-11-2010- Աստանայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոն հայտարարել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարբերական դարձած հանդիպումները շատ կարևոր են ԼՂ խնդրի լուծման և տարածաշրջանում կայունություն պահելու համար»: ԵԱՀԿ պաշտոնյան նաև նշել է, թե չի կարող ասել` կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանցի լրագրողները Բրիշամբոյին միանգամից հարց են ուղղել, թե «այսքան տարի ԵԱՀԿ շրջանակներում խնդրի լուծված չլինելը չի՞ խոսում կառույցի ոչ արդյունավետ լինելու մասին»:
Բրիշամբոն էլ իր հերթին նկատել է, թե «եթե խնդիրը լուծված չէ, ապա ոչ թե նրանից, որ ԵԱՀԿ-ն արդյունավետ կառույց է, այլ այն պատճառով, որ ԼՂ հակամարտության համար լուծում գտնելը շատ բարդ է»:

No comments: