News.am. 30-11-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը եւս հանդես է եկել Wikileaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ առաջին մեկնաբանությամբ:Թուրքիայի նախագահը նշել է, թե Wikileaks-ի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերի բովանդակությունն իրենք արդեն կռահել էին։
«Անհրաժեշտ է տեսնել, թե հետեւից ինչեր են գալու»,-շեշտել է Գյուլը:
Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, թե իրենք կսպասեն մինչեւ Wikileaks-ը հրապարակի բոլոր փաստաթղթերը, որից հետո կուսումնասիրեն եւ կմեկնաբանեն։ «Wikileaks-ի փաստաթղթերը վտանգավոր են եւ կասկածելի»,-ընդգծել էր Էրդողանը:
Նշենք, որ Wikileaks-ի փաստաթղթերում ծանր մեղադրանքներ կան ներկայացված թուրքական իշխանությունների դեմ։ Փաստաթղթերից մեկում Էրդողանը եւ նրա նախարարների մեղադրվում են կաշառակերության եւ անօրինականությունների մեջ։ Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նկարագրվել է որպես ծայրահեղ վտանգավոր եւ խելագար։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment