Friday, November 19, 2010

Թուրք իսլամիստ կուսակցապետ. Գյավուրի հակահրթիռային պաշտպանությունից լավ բան դուրս չի գա

News.am. 19-11-2010- Թուրքիայի իսլամիստական «Երջանկություն» (Saadet partisi) կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը կոչ է արել, որ մահմեդական երկրներն իրենք իրենց համար ստեղծեն հակահրթիռային պաշտպանության համակարգ։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Էրբաքանն անդրադարձել է Թուրքիայում տեղադրվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերին եւ նշել, թե թուրքական իշխանությունները վախենալով իրենցից, ոչ թե սկզբում, այլ վերջում անպայման կասեն «այո» տեղադրմանը։
«Մենք՝ մահմեդական երկրներս, պետք է մեր հակահրթիռային պաշտպանության համակարգը ստեղծենք։ Գյավուրի հակահրթիռային պաշտպանությունից ոչ մի լավ բան չի գա»,-նշել է Էրբաքանը։

No comments: