Diplomat.am. 30-11-2010- Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք Թուրքիայում հաջորդ տարի սպասվող ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե այլ պատճառներ կան հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացնելու համար, Դավութօղլուն պատասխանել է , թե «ցավոք սրտի Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով բացառեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչը կարևոր էր Թուրքիայի համար»: Թուրքիայի արտգործնախարարը նշել է , որ իր երկրի տեսանկյունից հայ-թուրքական արձանագրությունների նպատակներն են. բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, հասնել հարաբերությունների նորմալացման հայ և թուրք ժողովուրդների միջև ամբողջ աշխարհում, կայունություն հաստատել կովկասյան տարածաշրջանում:
Վերջին ուղղությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ահմեթ Դավութօղլուն կրկին հայտարարեց, թե համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը», – ասաց Թուրքիայի արտգործնախարարը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment