Tuesday, November 16, 2010

Օբաման, միեւնույն է, վետո կդնի Հայոց ցեղասպանության բանաձեւի վրա. ամերիկացի քաղաքական գործիչ

News.am. 15-11-2010- Եթե նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսը ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո կդնի այդ բանաձեւի վրա: Նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքական գործիչ, Անցումային ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Բրյուս Ջեքսոնը:
Թուրքական Zaman-ին տված հարցազրույցում Ջեքսոնը հայտարարել է. «Ընդհանուր առմամբ, Ներկայացուցիչների պալատում հանրապետական կուսակցության անդամները կարծում են, որ հայկական բանաձեւ ընդունումը ԱՄՆ արտաքին քաղաքականության գործը չէ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոնգրեսի թեկնածուների ավելի քան 90 տոկոսը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն, նոյեմբերի 2-ին կայացած միջանկայլ ընտրություններում հաղթանակ է տարել:
ANCA-ն աջակցում էր Ներկայացուցիչների պալատի 158 թեկնածուների՝ 31 նահանգներում: Այդ թվից 152-ը վերընտրվել են, որոնցից պարտվել են միայն 7-ը: Նոր ընտրվող 6 թեկնածուներն էլ հաղթանակ են տոնել, այդ թվում Մայքլ Գրիմը, ով ANCA-ի ակտիվիստների աջակցությամբ զրկել է մանդատից Մայքլ ՄքՄահոնին՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի հակառակորդին:

No comments: