Tert.am. 1-11-2010- Երկրագնդի ամենագեղեցիկ մարդիկ Բրազիլիայի կանայք ու տղամարդիկ են։ Այս մասին են վկայում զբոսաշրջային կայքերից մեկի օգտատերերի շրջանում անցկացված ինտերնետային հարցման արդյունքները։Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, վարկանշային աղյուսակի 2-րդ տեղում են շվեդները, 3-րդ տեղում՝ հնդիկները, 4-րդ տեղում՝ Լեհաստանի, իսկ 5-րդ տեղում՝ Մեծ Բրիտանիայի բնակիչները։ Նրանց հաջորդում են վենեսուելացիները, ռուսները, չեխերը, ամերիկացիները, հոլանդացիները և իտալացիները։
Ցուցակը, որով հարցման մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրել «ամենագեղեցիկ ազգերին», ներառում էր 34 պետություն, որոնց ներկայացուցիչները գոնե մեկ անգամ հաղթել են «Միսս աշխարհ» մրցույթում։
Հարցումն անցկացնողները խոստովանում են, որ ստացված արդյունքները չեն արտացոլում տարբեր երկրների կանանց ու տղամարդկանց գրավիչ արտաքինի մասին իրական պատկերը, այլ, ամենայն հավանականությամբ, արտացոլում են այլ երկրների բնակիչների կողմից այս կամ այն ազգի արտաքին տեսքի ընկալման կարծրատիպերը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment