
«Ընտրողների թվի անկումը կազմել է 15 տոկոս: Հաշվի առնելով Ադրբեջանում կիրառվող տեխնոլոգիաները՝ կարելի է ասել, որ քվեարկությանն իրականում մասնակցել է 30-35 տոկոսը»,- ասել է նա եւ հավելել, որ հանրությունն Ադրբեջանում որոշակի անտարբերությամբ է վերաբերվում ընտրություններին:
Եթե 2005-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը բավականաչափ ակտիվ էր, հանրահավաքներ եւ բողոքի գործողություններ էր իրականացնում, վերջին ընտրություններում նա պասիվ է եղել: Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանում բոլորը համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ: Ես համաձայն չեմ որոշ վերլուծաբանների հետ, որոնք Ադրբեջանը համեմատում են նացիստական Գեմանիայի հետ: Իրականում Ադրբեջանը տիպիկ արեւելյան սուլթանական երկիր է»,- ասել է փորձագետը:
Նշենք, որ նոյեմբերի 7-ին կայացած ընտրություններում 125 մանդատներից 68-ը բաժին է հասել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը: Ձայների ռեկորդային քանակություն ստացել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, ում օգտին քվեարկել են ընտրողների 94,49 տոկոսը: Խորհրդարան են անցել Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը, նրա ետղակալներ Զիյաֆեթ Ասքերովն ու Բահար Մուրադովան:
No comments:
Post a Comment