Tuesday, November 30, 2010

ԱՄՆ-ն Հայաստանի իշխանություններին դեռ խնայում է. Արմեն Մարտիրոսյանը

Tert.am. 30-11-2010- ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Wikileaks-ի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումը օրիգինալ քայլ է համարում։
«Այն իր ազդեցությունն աշխարհում կունենա, և հետաքրքիր գործընթացներ կլինեն։ Ինձ համար հետաքրքիր են այն փաստաթղթերը, որոնք չեն հրապարակվել, որոնք ևս, կարծում եմ, շատ արդիական են։ Հրապարակված փաստաթղթերով Հայաստանի իշխանություններին դեռևս խնայում են և հրապարակային ճնշումներ չեն գործադրում»,- կարծում է Մարտիրոսյանը։
«Հնարավոր է, որ Հայաստանի իշխանություններից դեռևս սպասելիքներ ունեն, և հրապարակային ճնշումների մեխանիզմ գործադրելու անհրաժեշտություն չկա»,- նշեց նա։
Այս փաստաթղթերի հրապարակումն, ըստ Մարտիրոսյանի, ԱՄՆ արտաքին քաղաքականությանը խանգարող պետություններին, այդ թվում՝ Ադրբեջանին, ստիպում է «խելոքանալ»։

No comments: