Tuesday, November 30, 2010

Ադրբեջանական լրատվամիջոց. Աստանայում Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաեւ Նազարբաեւը

Nes.am. 30-11-2010-Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Այս մասին, ըստ ադրբեջանական ANS հեռուստաալիքի, ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն Ասթանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
ANS-ի թղթակից հարցին ի պատասխան Բրիշամբոն ասել է, թե համոզված է, որ այդ հանդիպումն ընթանալու է ջերմ մթնոլորտում:
«Այս հանդիպումը եւ այս հարցը Ղազախստանի նախագահի ուշադրության կենտրոնում է: Նրա անմիջական մասնակցությունը հանդիպմանը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ հակամարտող կողմերին մերձեցնելու հարցում: Կարծում եմ, որ Աստանայի գագաթաժողովին մասնակցող եւ Կովկասում խաղաղության ու կայունության գործընթացով շահագրգիռ այլ կողմերի ներգրավվածությունն օգտակար կլինի»,- ասել է Բրիշամբոն:

No comments: