News.am. 31-10-2010- Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանել է Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից: Անվտանգության խորհուրդն ռազմավարություն է ընդունել առաջիկա 5 տարվա համար:Այդ ցանկից դուրս են մնացել նաեւ Սիրիան, Բուլղարիան, Իրանն ու Վրաստանը: Միաժամանակ, առաջին անգամ առաջիկա 5 տարվա համար Իսրայելի գործողությունները գնահատվել են որպես սպառնալիք պարունակող: Վերջին անգամ Թուրքիան Իսրայելը արտաքին սպառնալիք էր համարել 1949-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment