Tert.am. 1-11-2010- Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների 92 տոկոս հաշվարկի արդյունքում հաղթում է իշխող Աշխատանքային կուսակցության թեկնածու Դիլմա Ռուսեֆը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսեֆը հավաքել է քվեարկողների ձայների 55 տոկոսը։Եթե քվեների հաշվարկի ավարտին արդյունքները չփոխվեն, ապա Ռուսեֆը կդառնա Բրազիլիայի պատմության մեջ առաջին կին նախագահը։
Նրա մրցակիցը՝ Սան Պաուլո նահանգի նախկին նահանգապետ Խոսո Սերան, հավաքել է 45 տոկոս քվե։
Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Առաջին փուլի արդյունքում Ռուսեֆը առաջին տեղն էր զբաղեցրել, սակայն նրա հավաքած քվեները չէին գերազանցում 50 տոկոսը, ուստի անցկացվեց նաև ընտրությունների երկրորդ փուլ։
Ռուսեֆին աջակցում է Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։
Դեռևս 2005թ. Ռուսեֆը դարձավ առաջին բրազիլուհին, որ գլխավորեց երկրի նախագահի աշխատակազմը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment