Tuesday, November 30, 2010

ՄԱՅՐ ՏԱՃԱՐ ԿԲԵՐՎԵՆ ԹԱԴԵՈՍ ՈՒ ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

Դեկտեմբերի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով դեկտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, հընթացս երեկոյան ժամերգության, Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճար կբերվեն Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 1030-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, առաքյալների տոնի առիթով, կմատուցվի Սուրբ Պատարագ:

No comments: