Tuesday, November 30, 2010

ԵԱՀԿ ԽՎ-ում թուրք ներկայացուցիչ. Աստանայում նախատեսվում է ձգձգված հակամարտությունների վերաբերյալ փաստաթուղթ ընդունել

News.am. 30-11-2010- Աստանայում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նիստում ծրագրվում է ձգձգված հակամարտությունների վերաբերյալ փասաթղթի նախագիծ ընդունել: Այդ մասին հայտարարել է կազմակերպությունում թուրք ներկայացուցիչ Քանան Քալսընը:
«Քննարկվելու են ձգձգված հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյանը: Քննարկումների արդյունքում մենք ծրագրում են ԵԱՀԿ անդամ-պետությունների տարածքում ձգձգված հակամարտությունների վերաբերյալ փաստաթղթի նախագիծ ընդունել»,- ասել է Քալսընը:
«Ձգձգված հակամարտությունների հարցը շատ բարդ է եւ դրանք հարկ է քննարկել քայլ առ քայլ, որպեսզի վերականգնվի վստահությունը հակամարտող կողմերի ժողովուրդների միջեւ»,- ասել է նա:
ԵԱՀԿ ԽՎ նիստը կայանում է Աստանայում կազմակերպության գագաթաժողովից առաջ:

No comments: