Tuesday, November 30, 2010

«Foreign Policy» ամսագիրը հրապարակել է «տարվա մտածողների» 100–հոգանոց ցուցակը

7Or.am. 30-11-2010- «Foreign Policy» ամսագիրը հրապարակել է 2010թ. ականավոր մտածողների 100 հոգուց բաղկացած վարկանշային ցուցակը։
Առաջին տեղում միանգամից երկու մարդ են՝ միլիարդատերեր Ուորեն Բաֆետն ու Բիլ Գեյթսը, որոնք առաջին տեղում հայտնվել են «աշխարհի ազգային տնտեսությունների անկման պայմաններում խիզախ և վճռական գործողությունների» համար։
Երկրորդ տեղը կիսել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Կանն ու Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիկը։ Նրանց առանձնացրել են «ճգնաժամի պայմաններում երկաթե կամք ու ռազմավարական մտածողություն» ցուցաբերելու համար։
Երրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որին լրագրողներն առանձնացրել են «քննադատության փոթորիկը հաշվի չառնելով՝ տնտեսության ուղղությունը փոխելու» համար։
Չորրորդ տեղն է զբաղեցրել Չինաստանի կենտրոնական բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը։ « Foreign Policy»-ն գրել էր, որ այս մարդը «համաշխարհային տնտեսության ճակատագիը պահում է իր ձեռքում»։
Հինգերորդ տեղում է ԱՄՆ Դաշնային ռեզերվի ղեկավար Բենու Բերնանկեն, ով մի քանի տարի առաջ զբաղեցնում էր այս վարականշային ցուցակի առաջին հորիզոնականը։ Այս անգամ հեղինակները նրան առանձնացրել են «ինչ գնով էլ լինի՝ ամերիկյան տնտեսությանը տիրապետելու» կարողութան համար։
Առաջին տասնյակում հայտնվել են նաև թուրք և բրազիլացի բարեփոխիչներ և ամերիկացի երկու ռազմական ղեկավար։ 10-րդ տեղում հայտնվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով «Եվրոպային առաջնորդում էր տնտեսական անկման պայմաններում»։

No comments: