News.am. 23-11-2010- ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Թուրքիայի դիվանագիտական հաղթանակն էր, եւ Իսրայելի անհանգստությունն այդ հարցում շատ նորմալ է։ Այս մասին, թուրքական Sabah-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյին Չելիքը:
Հուսեյին Չելիքը նշել է, թե Թուրքիայում ոչ թե հրթիռներ այլ՝ ռադարներ են տեղադրվելու, որոնք բացի Թուրքիայից, կլինեն նաեւ Բուլղարիայում, Ռումինիայում եւ մի շարք այլ երկրներում ու կարիք չկա անհանգստանալու, թե դրանք ուղղված են Թուրքիայի դեմ:
«Թուրքիան նախկինում էլ էր ՆԱՏՕ-ի անդամ, սակայն այն ժամանակներում ՆԱՏՕ-ն մի որոշում էր ընդունում, որից հետո էինք մենք իմանում դրա մասին։ Եթե այսօր Թուրքիան չլիներ, ՆԱՏՕ-ն կհավաքվեր, 10 րոպեում կորոշեր թիրախը եւ այդ երկրին կհայտարարեր թշնամի։ Մենք Լիսաբոնում պայման դրեցինք, որ չպետք է հակահրթիռային պաշտպանության համակարգերը ուղղված լինեն որեւէ մեկի դեմ եւ կարողացանք մեր պայմանն ընդունել տալ։ Լիսաբոնի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Թուրքիայի դիվանագիտական հաղթանակով պսակվեց»,-շեշտել է Հուսեյին Չելիքը։
Նշենք, որ Թուրքիայի պայմանը, որ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը չպետք է ուղղված լինեն որեւէ երկրի դեմ, առաջին հերթին վերաբերել է Իրանին:

No comments:
Post a Comment