Panorama.am. 14-12-2010- Այսօր Երևանում մեկնարկում է «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին, որը նվիրված է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվում ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, Լեանդրո Դեսպուին, Իսրայել Չառնին, Վիլիամ Շաբասը, Թաներ Աքչամը, Թեսա Հոֆմանը, Ֆրենք Չոքը և այլոք:
Միջազգային գիտաժողովը կմեկնարկի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:
Հաջորդ օրը դեկտեմբերի 15-ին գիտաժողովին մասնակից գիտնականները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդ ու եղևնի կտնկեն Հիշողության պուրակում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment