Tuesday, December 7, 2010

Թուրքիայի տնտեսությունն իր մեծությամբ աշխարհում 15-րդն է

Panorama.am. 7-12-2010- Անկարայում կազմակերպվել է թուրք-կանադական գործարար ֆորում, որին մասնակցել է նաև Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը: Վերջինս մեկուկես ամիս առաջ թուրք-կանադական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով մեկնել էր Կանադա:
Թուրք պետնախարարը նշել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտության մասին: Ներկայումս Կանադայի ու Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները չեն հատում 1.2 մլրդ դոլարի սահմանագիծը, մինչդեռ երկու երկրների արտաքին առևտրի ընդհանուր ծավալները միասին կազմում են 1 տրլն դոլար:
Երկու երկրների տնտեսությունը համաշխարհային ցուցանիշներով բնութագրվում է հետևյալ կերպ. Կանադան աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունների շարքում 10-րդն է, ամենամեծ արտահանողների ու ներկրողների շարքում ևս 10-րդ տեղն է զբաղեցնում:
Թուրքիան իր տնտեսության մեծությամբ աշխարհում 15-րդն է, արտահանման ծավալներով` 22-րդն է և տեղ ունի խոշոր ներկրողների առաջին քսանյակում:

No comments: