Tuesday, December 7, 2010

Թուրքական ընդդիմությունը համացանցում տարածել է Էրդողանի ծաղրանկարը

HayNews.am. 7-12-2010- Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի իր էջում ծաղրել է վարչապետ Թայիփ Էրդողանին: Քըլըչդարօղլուն Էրդողանի ծաղրանկարով, որի վրա պատկերված է վարչապետն ու ծեծի ենթարկված մի ուսանող, քննադատել է ոստիկանների վարքը:
Հիշեցնենք, որ Էրդողանի՝ թուրքական բուհերի ռեկտորների հետ կայացած հանդիպման ժամանակ ցույցի դուրս եկած ուսանողներն իրավապահ մարմինների կողմից բռնությունների են ենթարկվել: Վերջիններիս դեմ ոստիկաններն օգտագործել էին արցունքաբեր գազ, ենթարկել դաժան ծեծի:
Թուրք ոստիկանների ծեծի արդյունքում իր երեխային է կորցրել նաև ցույցին մասնակցող ուսանողուհիներից մեկը:

No comments: