-Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո հնգակողմ հռչակագիր ընդունվեց: Օրինակ` Ժառանգություն կուսակցությունն այդ հռաչագիրը քննադատեց ու ասաց, որ այն ոչ միայն որեւէ նորություն չէր պարունակում, այլեւ ընդհակառակը` մի շարք բացասական դրույթներ է իր մեջ պարունակում:
-Հետաքրքիրն այն է, որ այդ փաստաթուղթը քննադատվում է եւ մեր ընդդիմության, եւ Ադրբեջանի կողմից: Սակայն ընդհանուր առմամբ մոտեցումները դրական էին: Ես կանխավ էլ ասել էի, որ մենք արդյունքներ գրանցելու ենք: Բայց արդյունքներն իմ սպասածից առավել եղան: Նախ` Սերժ Սարգսյանի ելույթը կարծես թե այն գագաթն էր, որ վերջին տարիներին տարբեր միջազգային ասպարեզներում ասում էր, եւ սա համապարփակ տեքստ էր: Եվ երկրորդ` այն, ինչ մենք տարիներ շարունակ ցանկանում ենք, որ միջազգային հանրությունն ընդունի, ապա ելույթ ունեցողների մեծ մասը հենց այդ մոտեցումներն էին ցուցաբերում: Սակայն ամենակարեւորն այն էր, որ բոլորը միանշանակ ոչ էին ասում պատերազմին ու ուժի կիրառմանը, ընդ որում` հիմնավոր ձեւով էին դա ասում: Առավել եւս, հղումը ՄԱԿ կանոնադրությանը նշանակում է, որ միջազգային հանրությունն ընդունում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունն ընդամենը սկզբունք է, եւ առավել եւս` տարածքային ամբողջությունը վերաբերում է պետությունների փոխհարաբերություններին, իսկ ազգերի ինքնորոշումը տվյալ էթնիկ խմբի կողմնորոշումն է, եւ եթե ազգը քաղաքական ու տնտեսական առումով կողմնորոշվել է, ապա այստեղ տարածքների ամբողջականության տեսանկյունից տարածքների պահպանման խնդիր կա, եւ այս դեպքում ազգը պետություն է դառնում եւ մտնում է այդ տարածքային ամբողջականության պահպանման խնդիրների մեջ: Այսինքն` ԼՂ խնդրի հետ տարածքային ամբողջականությունը կապ չունի: Առավել եւս, ամենակարեւորն այն է, որ առաջին անգամ նման մեծ ֆորումում ԼՂ հարցն առանձին դիտարկվեց մյուս բոլոր կոնֆլիկտներից եւ ԼՂ հարցի վերաբերյալ առանձին հայտարարություն ընդունվեց:
-Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ Աստանայում իշխանություններն ըստ էության ընդունեցին Մադրիդյան սկզբունքները, Աքվիլայի սկզբունքները:
-Սխալ տրամաբանություն է դա: Մադրիդյան սկզբունքների առաջարկությունները ոչ Հայաստանն է ընդունել, ոչ Ադրբեջանը, այլ ընդամենն ընդգրկել են քննարկման շրջանակները, որոնք, իրոք, քննարկելի են: Այսպես, թե այնպես, դրանք քննարկվում են:
-Ի վերջո, ՀՀԿ-ն կո՞ղմ է տարածքների հանձնմանը, թե ոչ: Ըստ Ստեփան Սաֆարյանի` Աստանայում իշխանություններն ընդունեցին, որ պետք է հանձնել տարածքները:
-Մենք չենք խոսում տարածքների վերադարձի մասին, այլ ասում ենք, որ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Երբ այս սկզբունքն ընդունվի միջազգային հանրության եւ Ադրբեջանի կողմից, նշանակում է` մնացած խնդիրներն ածանցյալ են, եւ ԼՂ-ն ինքը կարող է բանակցել:
-Միշտ խոսվել է ԼՂ-ին բանակցային սեղան վերադարձնելու մասին, Հայաստանը տարբեր ամբիոններից հայտարարել է այդ մասին: Ի վերջո, ինչպե՞ս հասկանանք, որ իշխանություններին չի հաջողվում Ղարաբաղին վերադարձնել սեղանին:
-Բանակցային սեղանին ԼՂՀ-ի նստելու համար պետք է Ադրբեջանն էլ համաձանվի: Հայաստանը պնդում է, որ ԼՂՀ-ն էլ մասնակցի, մենք ընդամենը համաձայնությունների մեջ ենք ԼՂՀ իշխանությունների հետ, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չպետք է լինի: Երբ այս գործառույթով փոքր ինչ առաջ գնանք, ԼՂՀ-ն ինքը կորոշի իր տարածքների հարցը, եւ իհարկե, Հայաստանը ներգործուն մասնակցություն կունենա դրան:
-Ժառանգությունը դեկտեմբերի 9-ին պատրաստվում է անպայման քվեարկության դնել ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը: Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսի, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Հիմա դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ն ի՞նչ է անելու` դե՞մ է քվեարկելու նախագծին:
-Կվարվի այնպես, ինչպես գնահատեց Սերժ Սարգսյանը: Համենայն դեպս, նախագիծը չի կարող հաստատվել ԱԺ կողմից:
-Չե՞ք կարծում, որ եթե անգամ չքվեարկեք, բոյկոտելով տապալեք նախագիծը, կստացվի, որ դեմ եք ԼՂՀ անկախության ճանաչմանը:
-Չեմ կարծում, քանի որ իշխանությունները չեն կարծում լղոզված պոպուլիզմով զբաղվել, քանի որ դա ողջ ժողովրդի ճակատագրին է առնչվում: Մենք ամեն ինչ անում ենք խաղաղությամբ խնդիրները լուծելու համար, իսկ մյուս գործոնները չի կարելի ժամանակավրեպ անել: Իհարկե, գնահատում ենք կարծիքը:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
«Լրագիր» 7-12-2010

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment