HayNews.am.25-12-2010- Ամերիկյան Foreign Policy ամսագիրը, որը վերջերս հրապարակել էր իր վարկածով «աշխարհի 100 ինտելեկտուալների» անունները, ավելի մանրամասն է անդրադարձել այդ կոչմանն արժանացած անձանց և նրանց գրաված տեղերին:
Այսպես, պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը: Մասաչուսեթսի համալսարանի դասախոս Աջեմօղլուն առաջին անգամն էր ընդգրվում Foreig Policy-ի «100 ինտելեկտուալների» շարքում:
Առաջին հորիզոնականում նշվել է ամերիկյան մեծահարուստ Ուորեն Բաֆֆեթը, երկրորդ տեղում՝ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զոելիկը, իսկ երրորդ տեղում՝ Բարաք Օբաման է, ԱՄՆ-ը նախագահը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զբաղեցրել է 9-րդ տեղը: Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Դավութօղլուն ընդգրվել է 9-րդ հորիզոնականում «բեղուն ակադեմիական գործունեության, ինչպես նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարևոր մի աստիճանի բերելու համար, որը չի եղել Բարձր Դռան ժամանակներից»:
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ակտիվ գիտական գործունեություն է ծավալել, և տնտեսագիտության ոլորտում նոր խոսք ասելու համար հավակնում է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության բնագավառում:
Նշենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կառավարության անունից Աջեմօղլուին Թուրքիա տեղափոխվելու և այնտեղ մասնագիտական գործունեությունը շարունակելու առաջարկ էր արել: Սակայն, ինչպես երևում է, Աջեմօղլուն այն չի ընդունել:

No comments:
Post a Comment