Monday, December 13, 2010

Հյուսիսային Իրաքի քրդերը ցանկանում են սեփական պետությունը հիմնադրել

News.am. 12-12-2010- Դեկտեմբերի 11-ին ելույթ ունենալով Քրդստանի դեմոկրատական կուսակցության համագումարում` Մասուդ Բարզանին հայտարարել է, որ քրդերն ունեն ինքնորոշվելու անկապտելի իրավունք: Քրդերի խոշորագույն քաղաքական կազմակերպության առաջնորդը հիշեցրել է իր ժողովրդի պատմական իղձերի մասին, հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային նավթային մայրաքաղաք Քիրքուկը քրդական հող է, եւ այն պետք է վերամիավորվի քրդական երեք նահանգների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դիտորդները մտավախություն ունեն, որ համագումարում քրդերի ինքնորոշման հարցի քննարկումը կարող է սրել ներքաղաքական իրավիճակը եւ դեմ հանել Թուրքիային:
Քրդստանի անկախությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, դեռեւս 1946 թվականին Իրանի Մեհաբադ քաղաքում հռչակեց Քրդստանի Դեմկուսի ներկա առաջնորդի հայրը` Մուստաֆա Բարզանին: Սակայն ազգային գաղափարը կյանքի կոչել չհաջողվեց: Քրդաբնակ տարածքներն անցան Թուրքիային, Իրանին, Իրաքին եւ Սիրիային:

No comments: