Monday, December 27, 2010

Թուրքիան ինքը պետք է ներողություն խնդրի. Իսրայելի ԱԳՆ

HayNews.am. 27-12-2010- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում Թուրքիայից ներողություն խնդրել` անցնող տարվա մայիսին «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցածի համար:
Լիբերմանը նշել է, որ Թուրքիայի պահանջները «դուրս են անգամ կոպտության սահմաններից»: Ըստ BBC Russian-ի, Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Անկարան ինքը պետք է ներողություն խնդրի իրենցից:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսին հիմնականում թուրքերից բաղկացած «Ազատության» կոչվող նավատորմը փորձել էր ծովային ճանապարհով ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը` իբր թե պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Պաշտոնական Թել-Ավիվը մի քանի անգամ հայտարարել էր, որ թույլ չի տա ճեղքել շրջափակումը, իսկ այնուհետև նավերի վրա դեսանտ էր իջեցրել իր հատուկջոկատայիններին: Ծայր էր առել փոխհրաձգություն, որի ընթացքում թուրքերը զոհեր էին տվել, ինչն էլ համարյա թշնամացրե էր թուրք-իսրայելյան հարաբերությունները:
Նկատենք, որ ըստ շատ փորձագետների, Թուրքիայի գործող վարչակազմը փորձում է արաբական աշխարհի` մասնավորապես Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հետ ջերմացնել հարաբերությունները միայն այն պատճառով, որպեսզի վերընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

No comments: