Monday, December 27, 2010

Միխեյիլ Սահակաշվիլին ԼՂ հակամարտության հանգուցալուծումը տեսնում է միացյալ Կովկասի ստեղծման մեջ

Panorama.am. 27-12-2010 - Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է ԼՂ հակամարտության հետ կապված հարցին, նշելով, թե իր դիտարկումները խնդրի առնչությամբ նա հայտնել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:
«Դա միացյալ Կովկասի գաղափարն է, որն հիմնված է ժողովուրդների փոխադարձ վստահության վրա: Կարծում եմ, որ մեր երկրներից ոչ մեկը չունի առանձին ուղի: Կամ պետք է առաջացած հարցերը լուծենք միասնաբար, կամ առանձին-առանձին կունենանք խնդիրներ: Այդ մասին մենք համոզվել ենք մեր երկկողմ հարաբերությունների օրինակով, երբ օգնում ենք մեկմեկու: Երբ միասին ենք լինում, դժվար է մեզ բաժանել, ոչնչացնել առանձին-առանձին: Մյուս կողմից երբ սկսում ենք իրար դեմ դուրս գալ, այլ խաղացողների համար հեշտությամբ վերածվում ենք զոհի: Աստված չանի, որպեսզի մենք մեր հակասություններով կայսրական ուժերին հնարավորություն ընձեռենք մանիպուլյացիայի ենթարկել մեզ: Դա ոչ մեկի շահերից չի բխում: Պետք է նստենք ու քաջություն ունենք որոշելու բոլոր խնդիրները մեզանով, ոչ թե նայենք այլոց», - ասել է Սահակաշվիլին:

No comments: