Saturday, December 4, 2010

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Թուրքիայում հռչակվեց Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն

Շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային Օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Նախավերջին` 9-րդ տուրում հայ շախամտիստները 3:1 հաշվով առավելության հասան սիրիացիների նկատմամբ: Ինն անընդմեջ հաղթանակի արդյունքում Հայաստանի հավաքականը վաստակել է 28,5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանի թիմը, որն ունի 24,5 միավոր:
Մարզիչ Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ հաղթողի ոսկե մեդալը նվաճեցին Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Պետրոսյանը:
Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ անգամ է նվաճում Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: 1998-ին մեր հավաքականի կազմում չեմպիոն են դարձել Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Վարուժան Հակոբյանը:
Վաղը, դեկտեմբերի 4-ին կայանալիք վերջին` 10-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Թուրքիայի երկրորդ հավաքականը:


No comments: