Saturday, December 4, 2010

Թուրքը հաճույքի համար կացինով թռցրել է ընկերոջ գլուխը

Tert.am. 4-12-2010- Թուրքիայում տեղի է ունեցել հերթական զարհուրելի հանցագործությունը։ Երկու ընկերների միջև ծագած վիճաբանության ժամանակ նրանցից մեկը կացինով սպանել է մյուսին։
Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում։ Միևնույն տանն ապրող ընկերներ Մուրադ Էրի և Թաշքըն Սարըալթունի միջև վիճաբանություն է սկսվել բնակարանի պատճառով։ Իսկ երբ Սարըալթունը պառկել է քնելու, Մուրադ Էրը կացինով կտրել է ընկերոջ գլուխը։
«Հաճույքի համար եմ սպանել։ Ես մարդ սպանելուց հաճույք եմ ստանում։ Սպառնում էր, թե կսպանի ինձ։ Եթե վերակենդանանա, նորից կսպանեմ»,– ոստիկանությունում հայտարարել է Մուրադ Էրը։ Նա կալանավորված է։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։

No comments: