Tuesday, December 28, 2010

Ահմեդով. «Հայաստանը երկարաձգում է հակամարտության կարգավորումը»

Diplomat.am. 28-12-2010- «Առանց միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ հատուկ ազդեցությանը և սանկցիաների՝ անհնարին է նրան ստիպել հրաժարվել ԼՂ հիմնախնդրի առումով տարվող քաղաքականությունից»,-հայտարարել է «Յենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը։
«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գոյություն ունեն մի քանի սցենարներ»,- նշել է Ահմեդովը։
Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորման առաջին տարբերակը հանդիսանում է խաղաղ ճանապարհը՝ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա ազդելու միջոցով։
«Կարգավորման երկրորդ տարբերակը կայանում է՝ Ադրբեջանի կողմից իր իրավունքների և իրական հնարավորությունների օգտագործման, ուժի կիրառման ճանապարհը»,- ավելացրել է Ահմեդովը։
Ալի Ահմեդովը համոզմունք է հայտնել , որ Հայաստանը ցանկացած մեթոդներով երկարաձգում է հակամարտության կարգավորումը։

No comments: