Tuesday, December 28, 2010

Հայերը փչացրել են Դավութօղլուի հանգիստը

News.am. 28-12-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռուստաընկերություններից մեկի եթերում պատասխանել է օրակարգային հարցերին՝ այդ թվում ԱՄՆ-ում հայկական բանաձեւների հետ կապված։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչմամբ կկոտրվի հայկական Սփյուռքի նախաձեռնությունների էֆեկտիվությունը։
Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆԿոնգրեսում հայկական բանաձեւն օրակարգ ներառելու հայտարարության օրվան եւ պատմել. «Կոնիայում ցանկանում էի ինձ համար հանգիստ հետեւել «Շեբե Արուզի» միջոցառումներին։ Սակայն հայկական բանաձեւի խնդիրը ի հայտ եկավ, եւ ես ստիպված էի դուրս գալ եւ զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին։ Ինչպե՞ս կարող էի հանգիստ-հանգիստ միջոցառում դիտել»:

No comments: