Saturday, December 4, 2010

Իրանցի հյուպատոսները Երևանում էին

Panorama.am. 3-12-2010- Դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են վիզաների, իրավական, հասարակական և արարողակարգային հարցեր:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է նաև ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետի տեղակալը:
Հանդիպումներ կազմակերպվել են նաև իրանական պատվիրակության և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև:

No comments: