Saturday, December 4, 2010

Wikileaks. Մեհրիբան Ալիևան ցանկացել է բազմել ամուսնու գահին

Tert.am. 3-12-2010- Արևմտյան մամուլը շարունակում է հրապարակել Wikileaks–ի տարածած Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը։
Հրապարակված նոր փաստաթղթերում տեղ են գտել որոշ մանրամասներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նրա հորը՝ Հեյդարին, և կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։
2009թ. սեպտեմբերի 18-ին թվագրված փաստաթղթում, որը Բաքվում Միացյալ Նահանգների այն ժամանակվա դեսպանն ուղարկել է ԱՄՆ Պետքարտուղարությանը, համեմատություն է անցկացվում Ալիևների ընտանիքի և Մարիո Պյուզոյի հայտնի «Կնքահայրը» գրքի կերպարների միջև։
Ամերիկացի դիվանագետը Հեյդար Ալիևին նմանեցնում է դոն Կոռլեոնեին, այսինքն՝ Վիտո Կոռլեոնեին, որը գլխավորում էր Կոռլեոնեների ընտանիքը։ Իսկ Իլհամ Ալիևի մասին նշվում է, որ նա արտաքուստ Մայքլն է, իսկ ներքուստ՝ Սանի Կոռլեոնեն։
Ըստ ամերիկացի դիվանագետի՝ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ցանկացել է ընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում, սակայն նրա ամուսնու կողմից իրականացված քայլերի արդյունքում (2009թ.-ին Ադրբեջանում անցկացվեց հանրաքվե, որով երկրի նախագահն անսահմանափակ ընտրվելու իրավունք ստացավ), Մեհրիբանի երազանքները հօդս ցնդեցին։

No comments: