Sunday, December 12, 2010

«Աղանդներն իրենց շոշափուկներով» վտանգավոր են ազգի համար»

Panorama.am. 11-12-2010- Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղանդների ու նրանց տարածվածության մասին, նշեց, որ նրանք իրենց «շոշափուկները տարածել են» նաև Արցախում:
Հոգեբանը դա խիստ մտահոգիչ է համարում, քանի որ Հայաստանի նման փոքր երկրի համար սա կարող է «կործանարար» լինել ու սպառնալ ազգային անվտանգությանը: Կ. Նալչաջյանը նշեց, որ աղանդների տարածումը նախ և առաջ հոգեբանական ազդեցություն է, որտեղ շահարկվում են մարդկանց կրոնական զգացմունքները: «Նկատել ե՞ք, քարոզիչները փողոցում երբեք մենակ չեն լինում, նրանք միշտ ման են գալիս զույգերով, որովհետև իրար վերահսկում են: Այսինքն` տոտալ վերահսկում է ներսից, տոտալ զրպարտություններ են, այնտեղ վերահսկվում է ամեն ինչ` մարդու անձնական կյանքի, պարզ, ինտիմ մանրամասներով»,-ասաց հոգեբանը:

Կ. Նալչաջյանը նշեց, որ Եհովայի վկաները մարդու հոգեբանության վրա ազդեցության շատ նուրբ մեխանիզմներ են օգտագործում: Իսկ իրենց կառույցներն ամուր պահելու համար ուսումնասիրում ու օգտագործում են հոգեբանության ժամանակակից բոլոր մեթոդները: Մասնագետը նշեց, որ Եհովայի վկաների կյանքի ոճը, վարքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ մարդը կորցրել է իր «ես»-ն ու գտնվում է ինչ-որ կազմակերպության կամ մարդկանց ազդեցության տակ:

Հոգեբանը նշեց, որ հարկավոր չէ այս հարցում կեցվածք ընդունել Եվրոպային դուր գալու համար, քանի որ այստեղ ազգի պահպանման խնդիր կա: Առանց այդ էլ, Կ. Նալչաջյանի կարծիքով, այժմ երկրի առաջ մարտահրավերները շատ են:

No comments: