Tuesday, December 28, 2010

«ԼՂՀ ազատ և անկախ կարգավիճակն այլընտրանք չունի»

Aysor.am-28-12-2010-ի ընթացքում Հայաստանի համար կարևորագույն իրադարձություն էր Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը, որը, կարելի է ասել, հանգրվանային դարձավ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ճանապարհին: Նման տեսակետ հայտնեց հրավիրված մամլո ասուլիսում ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը:
«Աշխարհը ևս մեկ անգամ իմացավ, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ոչնչով գերակա չէ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Այդ սկզբունքները հակամարտությունների կարգավորման տեսանկյունից լիարժեք են և համահավասար»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նա հավելց, որ վերջին 50-60 տարվա ընթացքում աշխարհում հակամարտությունների մեծ մասը լուծվել է հենց ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

«Մեր իշխանությունների դիրքորոշումը ևս մեկ անգամ հստակ ընդգծվեց, որ ԼՂՀ ազատ և անկախ կարգավիճակն այլընտրանք չունի»,- ընդգծեց Մ. Մինասյանը:

Քաղաքական գործչի խոսքերով` 2011-ին մեր ռազմավարական նպատակը պետք է լինի ԼՂ «դե ֆակտո» անկախության վերածումը «դե յուրե» անկախության. «Մարտավարական առումով պետք է հասնել նրան, որ Արցախի իշխանությունները դառնան բանակցությունների լիարժեք կողմ»:

No comments: