Monday, December 20, 2010

ԲԱԼԵԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միգել Անխել Լյաուժեր, Բալեարյան կղզիների Խորհրդարանի պատգամավոր: Մայորկայի Բլոկի խմբի պատգամավոր (ձախակողմյան կոալիցիայի, բնապահպանման և ազգայնական):
Անցած նոյեմբեր ամսին գրեցի մի առաջարկ , որպեսզի Բալեարյան կղզիների Խորհրդարանը, ինչպես նաև արեցին այլ երկրների խորհրդարաններ, ընդուներ հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:
Այդ առաջարկը ես ստացա Կատալոնիայում Հայաստանի Բարեկամության Միության կողմից: Առաջարկն ինձ արդարացի թվաց, ես կարծում եմ, որ այս և այլ ցեղասպանությունների ճանաչումը պատմության արդարադատության հրամայականն է և անհրաժեշտ է կանխել, որպեսզի չկրկնվեն նմանատիպ դեպքերը:
Տեքստը միաձայնորեն ընդունվեց անցյալ երեքշաբթի դեկտեմբերի 13-ին Խորհրդարանի Մարդու Իրավունքների Հանձնաժողովում: Ձեզ կուղարկեմ սույն տեքստը մամլո հաղորդագրության հետ միասին, որին ավելացվել են որոշակի գաղափարներ առաջարկի իմաստի մասին: Երկու տեքստն էլ կատալերեն լեզվով են: Ինձ թվում է դյուրըմբռնելի կլինի: Հրատարակվելուց անմիջապես հետո նաև կուղարկեմ նիստերի ամենօրյա գրառումները քննարկման հետ միասին որտեղ կգտնեք տեքստի հիմնավորումների ծավալուն շարադրանքը:

Պալատը միաձայն ընդունեց Բլոկի և Մենորկայի Սոցիալիստական Կուսակցության-Կանաչների ոչ օրենսդրական մի առաջարկ և այսպես խորհրդարանական հայտարարություններին և միջազգային կազմակերպություններին ավելացվեցին, որ հայ ժողովրդի նկատմամբ կատարված այս փաստերը հերքվում են , հենց այս տարի լրանում է 95- րդ տարին:

Բլոկի և Մենորկայի Սոցիալիստական Կուսակցության-Կանաչների պատգամավոր Միգել Անխել Լյաուժերը Մարդու Իրավունքների Հանձնաժողովում սահմանել է ոչ օրենսդրական առաջարկ, որը ճանաչում է , որ ջարդերն ու տեղահանությունները ,որ թուրքերն իրականացրել են հայ ժողովրդի նկատմամբ համարվում են ցեղասպանություն: Բոլոր խմբերը միաձայնորեն հաստատել են այս առաջարկը:

Այսպիսով Խորհրդարանը ընդունեց մի հայտարարութուն , որը շեշտում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանման անհրաժեշտությունը և ներկայում ու ապագայում մարդկային իրավունքների ոտնահարման հերքումը կենդանի պահելը: Եվ ի լրումն, հետևաբար , ամբողջ աշխարհի բոլոր խորհրդարաններում և հաստատություններում ,ովքեր աջակցել են հայ համայնքին այդ փաստերի ճանաչման ջանքերի գործում:
«Թուրքիան չի կարող հերքել ցեղասպանությունը և պետք է պատմականորեն պատասխանատվություն կրի, եթե ցանկանում է տեղ գտնել աշխարհի դեմոկրատիայի մեջ»: Այսպես է սահմանել Միգել Անխել Լյաուժերը այն առաջարկը , որը պահանջ է պարունակում այս Խորհրդարանի համաձայնագիրը փոխանցելու Իսպանիայում Հայաստանի Հանրապետության Դեսպանատուն:
Ըստ հաշվարկի 1915-1921թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ կատարված ջարդերը վերջ են տվել մոտ մեկ ու կես միլիոն հայերի կյանքին, մոտ 800.000 –ը կարողացան հասնել Սիրիայի արտաքսման կենտրոններ, իսկ 300.000՝ ռուսական Հայաստան:

No comments: