Wednesday, January 13, 2010

Էրդողանը Պուտինին եւս առաջարկելու է փոխադարձաբար վերացնել մուտքի վիզաները

News.am.13-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպմանը առաջարկելու է փոխադարձաբար հանել երկիր մուտք գործելու վիզաները։ Այս մասին հայտնում է թուրքական Zaman-ը։ Ի դեպ, Թուրքիան վերջին մի քանի ամսում փոխադարձաբար հանել է երկիր մուտք գործելու վիզաները՝ Սիրիայի, Հորդանանի, Լիբիայի, Լիբանանի հետ, իսկ Ադրբեջանի հետ վիզաների վերացման ստորագրությունը տեղի չունեցավ՝ ադրբեջանական կողմում առկա խնդիրների պատճառով։ Թուրքիայի վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը հունվարի 13-ին կմիանա նաեւ Անգլիայում իր հանդիպումներն ավարտած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

No comments: