Saturday, December 25, 2010

Ահմադինեժադ. Իրանը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայատարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
Իրանի նախագահն անդրադարձել է այնպիսի հարցերի, ինչպիսիք են, օրինակ՝ Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը, WikiLeaks–ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը, Իրանի նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի պաշտոնանկությունը, ղարաբաղյան հիմնախնդիրը, հայ–իրանական, թուրք–իրանական, իրանա–ադրբեջանական հարաբերությունները։
Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի առնչությմաբ հարցին՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ իրենք պատրաստ են այդ հարցում օգնել կողմերին։
«Մենք հավատում ենք, որ բոլոր երկրների միջև առկա խնդիրները հնարավոր է լուծել երկխոսության ճանապարհով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք եղբայրական, պատմական և ուժեղ հարաբերություններ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի ժողովրդի իրավունքին։ Հայաստանի հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք։ Մենք տեղեկացրել ենք, որ թեմայի առնչությամբ կարող ենք օգնել»,– հայտարարել է Ահմադինեժադը։

No comments: