Tuesday, December 28, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ, Սերժ Սարգսյանը մասնավորապես, ասել է.

«Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակ¬ցու¬թյամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նա¬խագահի նստավայ¬րում ձեզ ընդու¬նելու համար:
Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշ¬խա¬տանքի տեսանկյունից: Տարին նաև առանձնացավ հիմ¬նականում առողջ քա¬ղա¬քական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելու¬թյունը և չդառ¬նալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գա¬լիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համար¬ձա¬կու¬թյուն չպահանջվի որևէ հասարակայ¬նորեն կարևոր ասելիք բարձրաձայ¬նելու հա¬մար: Դա ես դի¬տում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հա¬սարակության հասու¬նու¬¬թյան չափա¬նիշ:
Մեկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացար¬ձակապես տրա¬մադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարա¬կության մեջ առկա թերու¬թյուն¬ները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որ¬պեսզի Հա¬յաս¬տանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենա¬տար¬բեր կա¬ռույց¬ներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատ¬կերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներ¬կայաց¬ված պատ¬կերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատո¬ղությունը, ձեր ինքնակազ¬մակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լու¬ծում¬ներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար:
Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հան¬դուր¬ժողականության, փոխա¬դարձ հարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակա¬վորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնա¬րա¬վորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագի¬տա¬կան պար¬¬տականություն¬ները կատարելիս լինել անաչառ և համակողմանի: Ներ¬կա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպե¬րատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկյունից:
Հարգելի՛ լրագրողներ,

Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի լրագրողներին ու մեր լրատվա¬միջոցների բոլոր աշխատակիցներին, միաժամանակ շնորհակալություն հայտ¬նում կատարած աշ¬խա¬տանքի համար:

Համոզված եմ, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զար¬գացման և առաջընթացի տարի: Թող նոր տարին հաջողություն բերի ձեր գոր¬ծերին և ձեռնարկումներին, խաղաղություն ու երջանկություն` ձեր ընտա¬նիք¬ներին:

Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
:

No comments: