Monday, December 27, 2010

Դավութօղլու. Թուրքիան փոխելու է իր թշնամական վերաբերմունքը հայկական Սփյուռքի նկատմամբ

Tert.am. 27-12-2010- Հայ–թուրքական արձանագրային գործընթացում առաջին ետքայլը Թուրքիան չի արել։ Այս մասին, թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ, թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն՝ ամփոփելով 2010թ. Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից։
«Հայաստանի հետ հարաբերություններն այլևս չեն վերադառնա այն վիճակին, որն առկա էր մինչև 2009թ. հոկտեմբերի 9-ը (2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին Արձանագրությունները,– Tert.am)։ Կարևորը ոչ թե սահմանների բացումն է, այլ այդ սահմանները բաց պահելը, ինչը կախված է հայ–ադրբեջանական հարաբերություններից»,– հայտարարել է Դավութօղլուն։
Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե իրենք փոխելու են իրենց վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ։
«Մենք փոխելու ենք Սփյուռք գաղափարը։ Սփյուռքի նկատմամբ թշնամական մոտեցում ունեինք և դա փոխելու ենք։ Նշանակություն չունի՝ հայ, թե հույն։ Արտերկրում ապրող մեր քաղաքացիները, որոնք անգամ Թուրքիան չեն տեսել, միևնույն է, նրանք մեր սփյուռքի մի մասն են»,– ասել է Դավութօղլուն։

No comments: