Agence France-Presse_ը հայտնում է, որ Իրանի դատարանը ընդդիմադիր կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Բացի այդ, դատավճռի համաձայն, Փանահին 20 տարվա ընթացքում իրավունք չունի ֆիլմ նկարահանել, հարցազրույցներ տալ տեղի եւ արտասահմանյան լրատվամիջոցներին եւ իրավունք չունի հեռանալ Իրանից: Ռեժիսորի փաստաբանը հայտարարել է, որ Փանահին դատապարտվել է գործող իշխանության դեմ քարոզչական նյութերի հավաքման եւ տարածման մեղադրանքով: Փանահիի հետ միասին դատապարտվել է նաեւ մեկ այլ ռեժիսոր` Մոհամմադ Ռասուլոֆը, ով Փանահիի հետ համատեղ աշխատում էր 2009 թվականի նախագահի ընտրությունից հետո Իրանի ընդդիմության բողոքի ակցիաների մասին ֆիլմի վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment