Wednesday, December 1, 2010

Հայաստանը վաճառքի ենթակա զենք չունի, որ Իրանին վաճառի. ԱԺ պատգամավոր

HayNews.am. 30-11-2010- WikiLeaks-ի` Հայաստանի կողմից Իրանին զենք վաճառելու վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակմանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նա նշել է, որ Իրանին ապօրինի զենք վաճառելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ ճնշում չի եղել. համենայն դեպս, Պետրոսյանը նման բան չի լսել:
Պատգամավորը նաև շատ կասկածելի է համարել այդ տեղեկությունները` նշելով, որ Հայաստանը պատերազմական իրադրության մեջ է ու ինքն անձամբ ունի զենքի կարիք, ուստի դժվար թե այն Իրանին վաճառեր. «Ի՞նչ զենքի մասին է խոսքը: Հայաստանն այսօր վաճառքի ենթակա զենք չունի: Հայաստանն ինքը զենքի կարիք ունի, ինչու՞ պետք է մենք զենք վաճառենք Իրանին»:

No comments: