Tuesday, December 7, 2010

Իսրայելը համաձայնել է ներողություն խնդրել Թուրքիայից

News.am. 7-12-2010- Ժնեւում Թուրքիայի եւ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների արդյունքում Իսրայելը համաձայնել է ներողություն խնդրել Թուրքիայից եւ փոխհատուցել «Մավի Մարմարա» նավի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում տուժածների համար։ Այս մասին գրել է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով իսրայելական Haaretz-ին։
Իսրայելական պարբերականը գրել է, թե Իսրայել-Թուրքիա դիվանագիտական ճգնաժամը մոտենում է ավարտին՝ մեջբերելով Իսրայելի Հայֆա քաղաքի մերձակայքում ծագած հրդեհից հետո թուրք-իսրայելական զարգացումները։
«Ժնեւում Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն երկու հանդիպում է անցկացրել իսրայելական բարձրաստիճան ներկայացուցչի հետ, որի ընթացքում հայտնի է դարձել, որ Իսրայելը ներողություն է խնդրելու Թուրքիայից եւ փնտրում է մի բանաձեւ՝ փոխհատուցելու «Մավի Մարմարա»-ի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում տուժածների համար։ Թուրքիան սրա դիմաց համաձայնել է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ եւ Թել-Ավիվ ուղարկել իր դեսպանին»,-գրել է Haaretz-ը։

No comments: