Tuesday, December 7, 2010

Երեւանը նպատակահարմար է համարում Ադրբեջանի միլիտարիզմը դատապարտող հայտարարություն-օրենքի ընդունումը

News.am. 7-12-2010- Պաշտոնական Երեւանը նպատակահարմար է համարում խորհրդարանի կողմից Ադրբեջանի պատասխանատվությունն ամրագրող հայտարարություն-օրենքի ընդունումը, որով կամրագրվի նրա պատասխանատվությունը ռազմական գործողությունների նախաձեռնման, գործընթացի էության աղավաղման եւ բանակցային գործընթացի տորպեդահարման համար:Shavarsh kocharian… Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա ընդգծել է, թե ԱԳՆ-ն կարծում է, որ նման փաստաթղթի ընդունումը կարող է դրական նշանակություն ունենալ ղարաբաղյան գործընթացի համար: «Կառավարությունը դրական գնահատական է տվել տվյալ փաստաթղթին, եւ ես ներկայացրել եմ դա դեռ Արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում»,- նկատել է Քոչարյանը: Իր հերթին, հանձնաժողովի նախագահ, օրինագծի հեղինակ Արմեն Ռուստամյանը հաղորդել է, որ հայտարարություն-օրենքը գտնվում է խորհրդարանի փոքր օրակարգում եւ կարող է ներկայացվել պատգամավորների քննարկմանը ցանկացած պահին:

No comments: