Saturday, December 25, 2010

Շամպայնը լավացնում է սրտի աշխատանքը

Panorama.am. 25-12-2010- Բրիտանացի գիտնականները պարզել են, որ շամպայնը իր մեջ պարունակում է բուսական ծագում ունեցող պելիֆենոլ, որը լայնացնում է արյունատար անօթներն և նվազեցնում է սրտի լարվածությունը:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Տղամարդկանց առողջական վիճակն ուսումնասիրելիս, պարզվել է, որ քիչ ալկոհոլ պարունակող խմիչքների չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտային հիվանդություն ձեռք բերելու ռիսկը:
Չափավոր սպառում ասելով ենթադրվում է շաբաթական մինչև 300 գ շամպայն:

No comments: