Saturday, December 25, 2010

Ուրախությունն «անջատում է» երկամյա բրիտանուհու սիրտը

Tert.am. 25-12-2010- Մեծ Բրիտանիայի երկամյա բնակչուհին տառապում է բացառիկ արատով. ուրախությունից առաջացած ուժեղ հուզմունքի հետևանքով նրա սիրտը կանգ է առնում։
Նվեր ստանալիս կամ մոտ մարդ տեսնելիս փոքրիկ Հոլի Քլիվլենդի մոտ սկսվում են ռեֆլեկտորային հիպոքսիկ նոպաներ, գրում է РегионСамара.ру–ն։ Սակայն 30 վայրկյանից հետո երեխայի սիրտը կրկին սկսում է աշխատել, կարծես ոչինչ էլ չէր եղել։
«Ես գիտեմ, որ նրա սիրտը նորից կաշխատի,– ասում է երեխայի մայրը։– Բայց ամեն անգամ, երբ դա պատահւմ է, ես չեմ կարողանում հանգիստ մնալ։ Իմ փոխարեն յուրաքանչյուր մայր էլ կանհանգստանար, եթե իր երեխան անգիտակից պառկեր գետնին և մի ամբողջ րոպե չշնչեր։ Դա սարսափելի է»։
Բժիշկները հանգստացնում են, որ սիրտը միշտ էլ սկսում է աշխատել, և անհանգստանալու կարիք չկա։ Արատը հաղթահարել նրանց առայժմ չի հաջողվել։ Առաջին նոպան երեխան ունեցել է, երբ ընդամենը 10 ամսական էր։ Այժմ Հոլին միջին հաշվով ունենում է շաբաթական 2 նոպա։

Նոպան կանխատեսել կամ կանխարգելել հնարավոր չէ։ Տհաճ հետևանքներից խուսափելու համար երեխայի ծնողները Սուրբ Ծննդյան տոնին նախօրոք զարդարել են տնածառը և տակը նվեր դրել, որպեսզի անակնկալը նոր նոպայի հետևանք չդառնա։

No comments: