Saturday, December 25, 2010

Սաֆարով. «Առանց Ադրբեջանի թույլտվության ոչ-ոք իրավունք չունի այցելել ԼՂ»

Diplomat.am 24-12-2010- «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը խստորեն քննադատում է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող, լեհ պատգամավոր Թոմաշ Պորեբույի այցը Ադրբեջանի օկուպացված տարածք։ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը այդ այցով ցույց է տվել իր անհարգերլի վերաբերմունքը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նման հայտարարությամբ հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի ղեկավար Բայրամ Սաֆարովը։
«Առանց Ադրբեջանի թույլտվության՝ ոչ մի օտարերկրացի իրավունք չունի այցելել Լեռնային Ղարաբաղ»,-ասել է նա։

No comments: