Ադրբեջանի Հանրապետության ոստիկանները ծեծ ու ջարդի են ենթարկում և կալանավորում այն մարդկանց, որոնք պայքարում են «հեջաբի» պահպանման համար: Ցավալի է, որ դա կատարվում է մի երկրում որի բնակչության 80 տոկոսը մուսուլմաններ են:Քննադատելով Ադրբեջանի իշխանություններին` իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` Ռադիո Ազարիին տված բացառիկ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգի իմամ, այաթոլլա Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին:
Օրերս Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել էր, որ «հեջաբով» դպրոց հաճախելը անօրինական է: Այդ առնչությամբ հարյուրավոր մարդիկ Ադրբեջանի կրթության նախարարության դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին շուրջ երկու տասնյակ ցուցարարների:
Նենք, որ իրանական կայքերը հաճախ են անդրադառնում Բաքվի վարած հակակրոնական քաղաքականությանը, քանի որ վերոնշյալ խնդիրներին հաճախ հանդիպում են նաև Ադրբեջանում սովորող իրանցի ուսանողուհիները:
Վերջերս իրանական «ռաջանյուզ.քոմ» կայքը «Ադրբեջանի նոր սատանայությունը» վերնագրով հոդվածում գրել էր. «Ադրբեջանի պաշտոնյաները իրանցի ուսանողուհիներին ուսանողական տոմս տրամադրելու համար պահանջել են նկարվել առանց հեջաբի, որն էլ իրանցի ուսանողների շրջանում լուրջ անհանգստությունների և բողոքի ալիք է բարձրացրել»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment